Huawei-ը ներկայացրել Է նոր սմարթֆոններ ու պլանշետներ
SOCIETYHuawei Techologies Co. չինական ընկերությունը սմարթֆոնների ու պլանշետների նոր շարքի մի քանի շնորհանդեսներ Է անցկացրել: Մասնավորապես, Սյանգանում ներկայացվել են Mate 9 եւ Mate 8 Pro ֆլագմանական մոդելները, ինչպես նաեւ Nova-ն եւ Nova plus-ը:
Թայբեյում ընկերությունը նույնպես ցուցադրել Է իր սարքերի վերջին մոդելները, հայտարարելով, որ Թայվանում դրանց վաճառքները կսկսվեն դեկտեմբերին:
Ինչպես նշում Է «Սինհուա» գործակալությունը, նորույթները մշակվել են օպտիկայի Leica գերմանական արտադրողի հետ համատեղ:
Gartner-ի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկայում Huawei Techologies Co.-ի բաժինը կազմում Էր 8,9 տոկոս՝ ամերիկյան Apple ընկերության 12,9 տոկոսի եւ հարավկորեական Samsung-ի 22,3 տոկոսի դիմաց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



