Նորանշանակ դատախազը 40 միլիոն դրամ ունի
ECONOMICSՄեկ ամիս առաջ Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնը ստանձնած Սարգիս Մնացականյանի դրամական միջոցները գրեթե 40 միլիոն դրամ են կազմում: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Մնացականյանն ունի մեկ առանձնատուն և միջինում 25 հազար ԱՄՆ դոլար արժեքով գնահատվող «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենա:
Նորանշանակ դատախազը հայտարարագրել է 15 միլիոն դրամ, 20 հազար ռուբլի, 40 հազար ամերիկյան դոլար և 10 հազար եվրո դրամական միջոցներ:
Նրա եկամուտները տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում գոյացել են տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից և աշխատավարձից՝ կազմելով 400 դոլար և 9 միլիոն 374 հազար դրամ:
Նշենք, որ մինչ Գեղարքունիքի դատախազի պաշտոնում նշանակվելը արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը զբաղեցրել է գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



