ԿԲ նախագահը ներկայացրել է ներդրումային ֆոնդերի մասին օրենքի նախագիծը
SOCIETYՀՀ կառավարության նիստում դեկտեմբերի 1-ին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքո ւմ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք նպատակ են հետապնդում մեծացնել կենսաթոշակային միջոցներիկառավարման արդյունավետությունը և բարձրացնել թափանցիկությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ԿԲ ներկայացրած նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները.
- Միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը և կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների շրջանակը:
- Բարձր եկամուտ ստացող անձանց հնարավորություն է տրվում կամավորության սկզբունքով կատարելու ներկայիս 25000 դրամը սահմանաչափը գերազանցող չափով սոցիալական վճարներ, որպեսզի կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը կազմի համախառն եկամտի 10 տոկոսը: Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը և վերադառնալ 25000 դրամ շեմին: Արդյունքում, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձևավորելու իրենց եկամտին համարժեք կենսաթոշակային խնայողություններ:
- Մեղմացվում է մասնավոր բաժնեմասնակցային (private equity) ֆոնդերում ներդրումների սահմանափակումը՝ մինչև ֆոնդի ակտիվների 10 տոկոսը՝ գործող 2 տոկոսի փոխարեն, որի նպատակն է ավելացնել ֆոնդերի եկամտաբերությունը և բարձրացնել տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը:
- Մասնակիցները կարող են հեշտացված կարգով՝ ընդամենը իրենց էլեկտրոնային փոստի հասցեն մեկ անգամ տրամադրելով, էլեկտրոնային եղանակով ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Մասնավորապես, մասնակիցը, որը մասնակիցների ռեեստրը վարողին տրված որևէ դիմումով ընտրել է տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակը՝ նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն, այլևս ստիպված չէ լրացուցիչ դիմում ներկայացնել՝ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար: Ներկայումս դրա համար առանձին դիմումի ձև է նախատեսված, որը իրազեկումը դարձնում է ոչ արդյունավետ:
- Հնարավորություն է նախատեսվել արտասահմանից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, որնրանք կարողանան իրենց կենսաթոշակային խնայողությունները արտասահմանից փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր ունեն օտարերկրյա պետությունում գործող կենսաթոշակային համակարգում խնայողություններ, հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու դեպքում դրանք փոխանցելու ՀՀ-ում բացված իրենց կենսաթոշակային հաշիվներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



