Պուտինը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում մի կողմ դնել աշխարհաքաղաքական նկրտումները
INTERNATIONAL NEWSՊետք է մի կողմ դնել աշխարհքաղաքական նկրտումները, հրաժարվել այսպես կոչված երկակի ստանդարտներից, սեփական կոնյուկտուրային նպատակներին հասնելու համար ահաբեկչական խմբավորումներին ուղղակի կամ անուղղակի ձեւով օգտագործելու՝ այդ թվում ինչ– որ մեկի համար անցանկալի կառավարություններն ու ռեժիմները փոխելու քաղաքականությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում։
Պուտինը շատ լուրջ է որակել իրադրությունը Սիրիայում, Իրաքում ու Մերձավոր արեւելքի ընդհանուր տարածաշրջանում։ Նա հիշեցրել է, որ այստեղ ԻՊ խմբավորումը վերահսկում է տարածքների զգալի մասը։ «Ահաբեկիչները արդեն հրապարակայնորեն խոսում են այն մասին, որ Մեքքայի, Մեդինայի, Երուսաղեմի վերաբերյալ նույնպես ծրագրեր ունեն։ Նրանք մտադիր են տարածել իրենց գործունեությունը Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական ու Հարավարեւելյան Ասիայի տարածքների վրա»,– հայտոնւմ է «ՏԱՍՍ»–ը։
Նրա խոսքով ՝ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ԻՊ շարքերում գաղափարախոսական մշակում ու ռազմական պատրաստվածություն են ստանում աշխարհի բազմաթիվ երկրներից ՝ «այդ թվում,ցավոք, նաեւ եվրոպական երկրներից, ՌԴ–ից ու Խորհրդային միության նախկին հանրապետություններից » հավաքագրված գրոհայինները։ «Եվ իհարկե մեզ մտահոգում է նրանց հնարավոր վերադարձը մեր տարածքներ։ Տարրական առողջ դատողությունը, գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության համար պատասխանատվությունը պահանջում են միավորել համաշխարհային համայնքի ջանքերը ՝ այդ սպառնալիքի դեմ պայքարում»։



