Գործազրկության մակարդակը եվրագոտու տարածքում հասել է 7 տարվա նվազագույնին
INTERNATIONAL NEWSԵվրագոտու տարածքում հոկտեմբերին գրանցված գործազրկության մակարդակը սեպտեմբերի 9.9 տոկոսի համեմատ նվազել է` հասնելով 9.8 տոկոսի: Սա նվազագույն գրանցված ցուցանիշն է 2009-ի հուլիսից ի վեր: Այս մասին հայտնում է Եվրամիության վիճակագրական ծառայության`Եվրոստատի կայքը:
Ինչպես նշվում է Եվրաստատի հաղորդագրության մեջ, ըստ վիճակագրական տվյալների` 2015-ի հոկտեմբերին գործազրկության մակարդակը եվրագոտում կազմել է 10.6 տոկոս:
Եվրամիության տարածքում գործազրկության մակարդակը հոկտեմբերին ևս նվազել է և կազմել 8.3 տոկոս` սեպտեմբերի 8.4 տոկոսի համեմատ:
Հաղորդվում է, որ գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում (3,8%) և Գերմանիայում (4,1%), իսկ ամենաբարձրը` Հունաստանում (23,4%) և Իսպանիայում (19,2%):
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



