Շիրակի մարզպետն ընդդեմ ՀՅԴ կառույցի ղեկավարի.«Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Կտրուկ սրվել են Շիրակի ՀՅԴ–ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և մարզային կառույցի ղեկավար Ռոմիկ Մանուկյանի հարաբերությունները: Ավելին՝ Շիրակի մարզում սկանդալների պատճառ դարձած դպրոցների տնօրենների փոփոխման հետևում հենց Ռոմիկ Մանուկյանն է կանգնած, սակայն մեղադրանքների ու քննադատության սլաքներն ուղղված են մարզպետի դեմ:
«Փաստի» տեղեկություններով` Հովսեփ Սիմոնյանն այս մասին բողոքել է նաև ՀՅԴ կենտրոնական մարմնին, որտեղ վերջինիս ասել են՝ մի քիչ համբերի:
Այս երկու դաշնակցական դեմքերի բախումը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ունենալու է այն նույն հետևանքը, ինչը եղավ Գյումրու ավագանու ընտրության ժամանակ, երբ ՀՅԴ–ն խայտառակ քիչ թվով ձայներ ստացավ` ունենալով դաշնակցական մարզպետ և այլ իշխանական լծակներ:
ՀՅԴ վերնախավում քննարկվում է Շիրակի կառույցում արմատական փոփոխությունների գնալը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: