«Ռուսական Բուքեր» մրցանակի դափնեկիր Է դարձել Պյոտր Ալեշկովսկին
SOCIETY2016 թվականի «Ռուսական Բուքեր» մրցանակն ստացել Է Պյոտր Ալեշկովսկին՝ «Ամրոց» գրքի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին հայտնել Է մրցանակի ժյուրին: Հաղթողի անունը հայտարարվել Է դեկտեմբերի 1-ին:
Վեց ստեղծագործություններ Էին ընտրվել ընդարձակ ցանկ մտած 24 գործերից: «Ռուսական Բուքերի» դափնեկիրը կստանա 1,5 միլիոն ռուբլի մրցանակ, իսկ ֆինալիստները՝ 150 հազարական ռուբլի:
Այս տարի մրցանակը հանձնել են 25-րդ անգամ: Պարգեւը սահմանվել Է 1992 թվականին բրիտանական Բուքերյան մրցանակի օրինակով: Տարբեր տարիների «Ռուսական Բուքերի» դափնեկիրներ են դարձել Բուլատ Օկուջավան, Լյուդմիլա Ուլիցկայան, Ալեքսանդր Իլիչյովսին, Միխայիլ Ելիզարովը, Վասիլի Ակսյոնովը, Վլադիմիր Մականինը, Միխայիլ Բուտովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



