Քորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիկը նորից միասին են
LIFEՔորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիկը բաժանումից մեկ տարի անց նորից միասին են: E! News-ի ներքին աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը միասին է արդեն չորս ամիս, բայց այդ մասին պաշտոնապես չէր հայտարարվել:

«Քորթնին եւ Սքոթը որոշել են եւս մեկ անգամ փորձել: Նրանք առանձին էին ապրում եւ հասկացան, որ իրենց եւս մեկ հնարավորություն է անհրաժեշտ: Սքոթը պետք է շունչ քաշեր եւ հանգստանար ընտանեկան կյանքից, բայց նա պատրաստ է վերադառնալ Քորթնիի մոտ»,- նշել է Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը եւ հավելել, որ զույգը չի ուզում հարաբերություններում խնդիրներով վնասել երեխաներին:

Հիշեցնենք, որ Քորթնին եւ Սքոթը երեք երեխա ունեն՝ 6-ամյա Մեյսոնը, 4-ամյա Պենելոպան եւ 2 տարեկան Ռեյնը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



