Թուրինջի (գրեյպֆրուտ) յուղի հրաշագործ ազդեցությունը մաշկի վրա
PHOTOԳրեյպֆրուտի յուղը կոսմետիկ և դեղորայքային հրաշալի միջոց է, որը լայն տարածում ունի ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ այլ բաղադրիչների հետ համադրած: Այն հատկապես օգտակար է դեմքի և մարմնի խնամքի համար: Այն բազմաթիվ խնդիրներ է լուծում, վերացնում է բշտիկները, կարգավորում է մաշկը ու դեմքին թարմություն է հաղորդում:
Գրեյպֆրուտի հոտը լավացնում է տրամադրությունը, պարզեցնում է ուղեղը: Եթերային յուղով մերսումը հանում է ցավերը, լարվածությունն ու մկանային հոգնածությունը: Այն օգտագործվում է նաև մկանների ճկունության համար:
Եթերային յուղը դրական է ազդում յուղոտ և խառը տիպի մաշկերի վրա: Այն կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, նեղացնում է ծակոտիները, կանխարգելում է բշտիկների գոյացումը: Գրեյպֆրուտի եթերային յուղը հարթեցնում է մաշկն ու պահպանում մաշկի ձգությունն ու խոնավությունը: Կանխարգելում է հղիության ժամանակ մաշկի վրա բծերի գոյացումը:
Գրեյպֆրուտի յուղը օգտագործվում է յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի համար նախատեսված դիմակների բաղադրության մեջ: Գրեյպֆրուտի յուղն առավել արդյունավետ է նշի յուղի և կապույտ կավի խառնուրդի հետ: Պետք է հիշել, որ գրեյթֆրուտի յուղն ավելացնում ենք 5 կաթիլից ոչ ավելի: Դիմակը պետք չի քսել աչքերի շուրջ:
Ինչպես յուրաքանչյուր կոսմետիկ միջոց, այնպես էլ գրեյպֆրուտի եթերային յուղն ունի մի շարք հակացուցումներ: Այն կարող է ալերգիա առաջացնել: Ստուգելու համարանհրաժեշտ է բարակ շերտով քսել մի քանի կաթիլ մաշկին և սպասել մի քանի ժամ: Եթե ոչ մի գրգռվածություն չկա, ուրեմն ալերգիկ ռեակցիաներ էլ չկան:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: