Վլադիմիր Հակոբյանը մասնակցում է Դուբայում անցկացվող արագ շախմատի մրցաշարի
SPORTՇախմատային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է արագ շախմատի մրցաշարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 30-ին Դուբայում մեկնարկել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցում է 25 երկրների 180 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մրցաշարին մասնակցում է նաև Վլադիմիր Հակոբյանը:
ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարում տեղի են ունեցել նախատեսված 9 տուրերից 6-ը, որի արդյունքում Վլադիմիր Հակոբյանը և Վիկտոր Մոսկալենկոն վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ 3 խաղափուլերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



