Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Ջուր մատակարարող մասնավոր ընկերությունները գործել են պետական բյուջեից ստացվող գումարներով

SOCIETY

Առաջիկա 15 տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը, կիրականացնի Հայաստանի ողջ տարածքում խմելու ջրի միասնական օպերատորի պարտավորությունները: Այս մասին օրեր առաջ տեղեկացանք ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական ծառայությունից: Բայց պարզվում է, որ մինչ այդ հանրապետության ողջ տարածքում ջրամատակարարումն իրականացվել է տարբեր մասնավոր ընկերությունների կողմից, որոնք մի կողմից պետական բյուջեից գումարներ են ստացել, իսկ մյուս կողմից էլ` ինչ գին ցանկացել սահմանել են ու ժողովրդից գանձել և այդպիսով «կազմակերպել» ջրամատակարարում ասվածը: 

Ի դեպ, հանրապետության շատ գյուղական համայնքներում մասնավոր ընկերությունների կողմից մատուցված ջրամատակարարման ծառայություն ասվածն այն աստիճանի է հեռու եղել նորմայի սահմաններից, որ ջրի ծորակից հոսող հեղուկն օգտագործողը կարող էր միանգամից մի քանի ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվել: Այս խնդրին մամուլը բազմիցս անդրադարձել է, սակայն բարձրացված խնդիրներն այդպես էլ մնացել են նույնը:
Իսկ հիմա պարզվում է, որ նախորդ տարիներին ՀՀ–ում խմելու ջրի համակարգը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման գործընթացներն իրականացվել են 5՝ «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Նոր ակունք», «Լոռի ջրմուղ–կոյուղի» և «Շիրակ ջրմուղ–կոյուղի» ընկերությունների միջոցով, որոնցից 4–ի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարել է կառավարությունը, իսկ մեկը՝ «Երևան ջուր» ընկերությունը ինքն է վարձակալական գումար վճարել ջրի համակարգում ծառայություն մատուցելու թույլտվության համար: 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ նշված 5 ընկերություններն իրենց գործունեությունն իրականացրել են տարածքային բաժանումների համապատասխան և լինելով մասնավոր ընկերություններ, իրավունք են ունեցել ծառայություններ մատուցել տարբեր սակագներով: 

Որպես մասնավոր ընկերություններ նրանցից յուրաքանչյուրն իր գինն է սահմանել: Մասնավորապես՝ «Երևան ջուր» ընկերության սպասարկման տարածքում 1 խորանարդ մետր ջրի համար սահմանվել է 170,3 դրամ սակագին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ն՝ ջուր է մատակարարել 179,8 դրամով, «Նոր ակունք» ընկերության ջրի գինը եղել է 202,6 դրամ, «Լոռի ջրմուղ–կոյուղի» ընկերության ջրի դիմաց սպառողը վճարել է 181 դրամ, իսկ «Շիրակ ջրմուղ–կոյուղին» իր բաժանորդին 172,2 դրամ սակագնով է ջուր մատակարարել: Եվ այս բոլոր սակագները հաստատել է ՀԾԿՀ–ն: Ու քանի որ նշված ընկերությունների պայմանագրով նախատեսված գործունեության ժամկետը լրացել է 2016 թվականի մայիսին, նոր օպերատոր ընտրելու խնդիր է առաջացել:

«Կառավարությունում որոշում էր կայացվել, որ այսուհետ ՀՀ–ում պետք է ջրամատակարարում իրականացնի մեկ օպերատոր, որպեսզի միասնական ջրային քաղաքականություն վարվի ողջ հանրապետությունում: Այդ նպատակով հայտարարվել է միջազգային մրցույթ և չափորոշիչներն այնքան կոշտ են եղել, որ հայկական ընկերությունները մրցույթի անցկացման հայտ չեն ներկայացրել»,– ասում է Ս. Մարտիրոսյանը: 

Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել է 3 միջազգային խոշոր կազմակերպություն և մեկ կոնսորսիում, սակայն մրցույթի արդյունքում ընտրվել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ով պատրաստակամություն է հայտնել ծառայություն մատուցել ջրի 1 խորանարդ մետրի դիմաց 180 դրամ վճարելու դեպքում: 

«Սա ոչ թե թանկացում է, այլ միջինացված սակագին ողջ հանրապետության համար, քանի որ այն համարժեք է նախկինում գործող երկու օպերատորների կողմից առաջարկած և հաստատված ջրի սակագնին, երկու օպերատորի մատուցած ծառայության գնից թանկ է մոտ 8 դրամով, իսկ մեկ ընկերության մատուցած ծառայության համեմատ այն էժան է մոտ 23 դրամով»,– ասում է Ս. Մարտիրոսյանը: 

Փաստորեն, կառավարությունից սնվող և հանրապետությանը ջուր մատակարարող ընկերություններն այլևս չեն լինի, փոխարենը կլինի մեկ օպերատոր, ում կողմից վարվող քաղաքականությունը նույնպես կլինի միասնական, իսկ հետագայում ջրի սակագնի փոփոխությունները կիրականացվեն ՀԾԿՀ–ի որոշմամբ, չնայած որ նշված 180 դրամ ջրի սակագինը սահմանվել է առաջիկա 15 տարիների համար:

«Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները չիրականացնելու կամ պատշաճ չիրականացնելու դեպքում նախատեսված են սանկցիաներ: Այն կարող է հասնել ընդհուպ օպերատորության վարձակալության ողջ արժեքի չափով տուգանք նշանակելուն, որը շուրջ 89 միլիարդ դրամ է: Տուգանք կարող է կիրառել Հայաստանի կառավարությունը ընկերության նկատմամբ: Բացի այդ, ընկերությունը, պայմանագրի համաձայն, պարտավորվում է շուրջ 37,5 միլիարդ դրամի ներդրում իրականացնել»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:

Ստացվում է, որ վերջապես մեր երկրում նորմալ ջրամատակարարում իրականացնելու խնդիրը կկանոնակարգվի, սակայն դեռևս պարզ չէ, թե նախկինում ինչու է ջրամատակարարում իրականացնող մասնավոր ընկերություններին պետական բյուջեից գումարներ հատկացվել և դեռ մի բան էլ թույլ տրվել, որ իրենց սրտի ուզածի չափով կամայական սակագին սահմանեն ու ազգաբնակչությունից գումարներ գանձեն իրենց կողմից մատուցած «ծառայության» դիմաց:

Նարե Գրիգորյան

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution