Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Առաջատար համալսարանների շուրջ 50 ուսանող հավաքվել են Հայաստանում

SOCIETY

 Տասնմեկ երկրների առաջատար համալսարանների շուրջ 50 ուսանողներ հավաքվել են Հայաստանում՝ քննարկելու իրենց միավորող ու մտահոգող խնդիրները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից:

Քննարկման այդ յուրօրինակ հարթակը տրամադրել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը: «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումը ՈՒԽ-ն անցկացնում է արդեն 3-րդ անգամ՝ սկսած 2014 թ.-ից:

Նախկինում համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, այս տարի այն անցկացվում է անգլերենով, ինչը խթանել է եվրոպական երկրների առավել մեծ թվով ուսանողների մասնակցությունը: Այս անգամ ուսանողներ են ժամանել Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից և այլն:

«Ի սկզբանե, երբ համաժողովը նախաձեռնում էինք, նպատակը մեր միջազգային կապերի ընդլայնումն ու դրսի փորձի ուսումնասիրությունն էր: Հատկապես եվրոպական երկրներում ուսանողական ինքնակառավարումը կազմակերպվում է մեզնից փոքր-ինչ այլ սկզբունքներով ու կառույցներով: Եթե ստացվի համախմբել հայաստանյան բոլոր բուհերին մեկ գաղափարի շուրջը, այդ երկրների մոդելները կարող ենք մեզ մոտ էլ տեղայնացնել»,- ասում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը:

Բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ-ում, իսկ բուն համաժողովն անցկացվելու է Աղվերանում: Նախ մասնակից ուսանողներին ողջունեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

«Ուսանողները ակտիվ մասնակցում են համալսարանական գործունեության երեք ուղղություններին էլ՝ կրթություն, հետազոտություն, սոցիալական ծառայությունների մատուցում: Միջազգային այսպիսի միջոցառումները կարևոր են նախ մեր ուսանողների հմտությունների զարգացման տեսանկյունից, ինչն ամրագրված է նաև մեր բուհի զարգացման ռազմավարական ծրագրում»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:  

Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ՝ որպես ԵՊՀ ՈՒԽ հիմնադիրներից մեկը, խոսեց կառույցի կարևորության, համալսարանի կառավարման մարմիններում ուսանողների ներկայացվածության ու զարգացող աշխարհում ուսանողների առջև ծառացած մարտահրավերների մասին:

Համաժողովի բացման արարողությունից հետո մասնակիցները շրջայց կատարեցին ԵՊՀ պատմության թանգարանով, ապա այցելեցին Մատենադարան: Իսկ Աղվերանում տեղացի և արտասահմանցի մասնակիցներից յուրաքանչյուրը կներկայացնի իր երկրի փորձն ու խնդիրները, կառանձնացնեն համընդհանուր մտահոգության առարկա դարձած հարցերը և կփորձեն դրանց լուծումներ առաջարկել: Այդ ամենից բացի՝ նախատեսվում են նաև թրեյնինգներ, որոնք վարելու են կրթական ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում նաև՝ Ռուբեն Մարկոսյանը:

Համաժողովի օրերին հանդիպումներ են նախատեսվում նաև կրթության և գիտության ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe