Յունկերը հորդորել է Էրդողանին չմեղադրել Եվրամիությանը
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ կատարած այցելության ժամանակ խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշելով, որ Թուրքիան ունի Եվրոպայի կարիքը` Յունկերն անդրադարձել է փախստականներին հետ ընդունելու վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ կնքած համաձայնագրին`ասելով. «Թուրքիան հետ ընդունման համաձայնագիրը չի չեղարկելու»:
Խոսելով Էրդողանի կողմից հնչեցվող մեղադրանքների մասին` Յունկերը նշել է. «Էրդողանը պետք է դադարեցնի մեզ մեղադրել այն հարցում, որ Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանում առանց վիզայի մեկնել Եվրոպա: Եթե Թուրքիան չի կատարում Բրյուսելի պահանջած 72 չափանիշները, դրա պատասխանատուն մենք չենք»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



