Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս կարող են կանայք ազդեցություն ունենալ տղամարդկանց վրա

LIFE

Շատ տղամարդիկ անկեղծ հավատում են, որ երբեք չեն ընկնի կնոջ ազդեցության տակ: Տղամարդիկ մտածում են՝ իրենք են գլխավորը, իսկ կանայք պետք է հարմարվեն: Իրականում ցանկացած տղամարդու կարելի է կառավարել եւ աննկատ դրդել նրան այնպիսի որոշումների, որոնք մեզ՝ կանանց են ձեռնտու:

Միանգամից նշենք, որ սկանդալներն ու սպառնալիքները ոչ մի դրական արդյունք չեն ունենա: Հաճելի խնդրանքներ, անկեղծ գովասանքի խոսքեր եւ խթան հանդիսացող այլ մեթոդների կիրառումը, հենց սրանք էլ հանդիսանում են կանացի մանիպուլացիայի ամենաուժեղ զենքերը:

Գովեք նրան: Տղամարդը դառնում է ավելի ուժեղ, եթե նրա ուժի մասին՝ ե´ւ ֆիզիկական, ե´ւ մտավոր խոսում է կինը՝ հատկապես սիրելի կինը: Անընդհատ շեշտեք, թե նա ինչ տղամարդ է' ուշադիր, պատասխանատու, հնարամիտ, Դուք էլ իր կողքին Ձեզ այնքան ապահով եւ պաշտպանված եք զգում եւ այլն… Ամենակարեւորը՝ շատ ձեւական չլինի՝ դառնալով ներկայացում: Եթե նույնիսկ Ձեր սիրելին չունի վերոնշյալ հատկանիշները, ապա փորձեք անկեղծ հավատալ, որ նրա մեջ կան բոլոր նախադրյալներն այդպիսին դառնալու:

Վատ մի զգացեք դիմել նրա օգնությանը: Ցավոք «ուժեղ կնոջ» մասին խեղաթյուրված պատկերացումներն արդեն մոլորակի շատ կանանց համար դարձել են գրավիչ: Գեղեցիկ սեռի այդ ներկայացուցիչները գտնում են՝ ամեն ինչ կարելի է ինքնուրույն անել: Ինչ-որ առումով, սա, անխոս, ճիշտ է. իսկական տղամարդիկ, ինչպես նաեւ կանայք մեր ժամանակներում քիչ են, բայց այդպիսիք կան, եւ դա ժխտել չի կարելի: Ուստի պետք չէ հարմարվել պայուսակը միայնակ քարշ տալուն, վերարկուն միայնակ հագնելուն, ինչպես նաեւ նրան, որ դուռը Ձեր առջեւ բացողներ չեն լինի, հավատացեք՝ կգտնվեն տղամարդիկ, ովքեր դա կանեն: Եթե նույնիսկ կարող եք միայնակ փոխել էլեկտրական լամպը, միեւնույնն է խնդրեք՝ դա անի Ձեր կողքի տղամարդը: Հիշեք՝ տղամարդու համար կարեւոր է, որ ինքն իրեն պետքական զգա:

Լսեք նրան: Ավելի շուտ ձեւացրեք, որ լսում եք: Սա երեւի թե կանանց ամենահանրահայտ հնարքներից է, եւ տղամարդիկ իրենք էլ ժամանակի ընթացքում լրիվ անկեղծ սկսում են հավատալ այդ ամենին: Խոստովանեք, որ նա է գլխավորը, իսկ Դուք եթե անգամ իրենից ինչ-որ բան եք խնդրել, ապա նա պարտադիր չէ՝ կատարի Ձեր խնդրանքը, ինքը կարող է որոշել կատարե՞լ այն, թե՞ ոչ, իսկ Դուք էլ ոչ մի դեպքում չեք նեղանա, որովհետեւ նա ավելի լավ գիտի՝ որն է ճիշտը: Հենց այստեղ էլ սկսում է գործել հրաշքը: Տղամարդն սկսում է իրեն զգալ խելացի, կարեւոր եւ գլխավոր: Բայց հիշեք՝ մի բան է, երբ խնդրանքը վերաբերում է իսկապես լուրջ եւ կարեւոր ինչ-որ հարցի, լրիվ այլ բան է, երբ Դուք ուղղակի գործի եք դնում մանիպուլացիոն հնարքները եւ սկսում կամակորություններ անել: Այդ տեսակ կանանց այդքան էլ չեն սիրում, այնպես որ, եթե Ձեզ այդպես պահեք, ապա անձնական կյանքում առանձնապես հաջողություններ չեք ունենա: Պետք չէ զբաղվել տղամարդու դաստիարակությամբ, առաջին հերթին ինքներդ Ձեզ դաստիարակեք:

Նրան սխալվելու հրանավորություն տվեք: Երբեմն փորձը դառնում է լավագույն «դաստիարակ»: Եթե տղամարդը կտրականապես հրաժարվում է Ձեր խորհուրդներից, լռեք եւ թույլ տվեք ինքնուրույն որոշումներ կայացնի՝ նայելով, թե իր մոտ դա ինչպես կստացվի: Եթե ոչինչ չստացվի, ապա նա հաջորդ անգամ երկար կմտածի եւ հնարավոր է՝ ինքն արդեն Ձեզ դիմի: Սակայն նրա ունեցած անհաջողությունների դեպքում երբեք նրան չասեք կանանց համար շատ սիրելի այն արտահայտությունը՝ «Ես ասում էի, չէ՞»: Սա տղամարդու մոտ առաջացնում է կամակորություն, եւ նա դիտավորյալ կդադարի Ձեզ լսել:

Ամենագլխավորը, սիրելի լեդիներ՝ չշփոթեք կանացի մանր-մունր հնարքները, այլ ավելի խորը եւ լուրջ երեւույթների հետ: Սիրեք եւ հարգեք Ձեր տղամարդուն:

Team Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)