Ոչ մի անգամ չեմ խոստովանել, բայց անկեղծ` շատ եմ ուզում պապա դառնալ. Վարդան Հովսեփյան
LIFELife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Վարդան Հովսեփյանը, ով հիմա նկարահանվում է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում՝ Դավիթի կերպարում:
-Վարդան, այս շրջանում Ձեզ տեսնում ենք «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում, հետաքրքիր է՝ բացի սերիալից այլ զբաղվածություն ունե՞ք:
- Ոչ, ողջ ուժերս կենտրոնացված է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի վրա: Եթե ցանկանամ էլ, հազիվ թե հասցնեմ այլ զբաղվածություն ունենալ, քանի որ համարյա թե ամեն օր նկարահանման եմ լինում, որովհետեւ իմ կերպարը գլխավոր կերպարներից է, ով գրեթե միշտ մնացած կերպարների հետ առնչություն ունի:
-Այս ֆիլմում դուք մրամնավորում եք հայրիկի՝ փորձելով փոխանցել հայրության հետ կապված բոլոր զգացմունքներն ու բնազդները: Հետաքրքիր է, իրականում չլինելով հայրիկ, դժվար չէ՞ այդ էմոցիաները փոխանցել եւ ճիշտ «մարսել» դերը:
- Այս հարցը բավականին շատ եմ լսել, բայց ամենաանկեղծը հիմա կպատասխանեմ՝ իրականում, այո, ինքս պապա չեմ եղել երբեք, բայց դերի ընկալման հարցում մեծ նշանակություն են ունեցել ընկերներս, ովքեր լավ պապաներ են: Նաեւ մի գաղտնիք բացեմ՝ այս կերպարից հետո ցանկությունս մեծացել է պապա դառնալու: Ոչ մի անգամ չեմ խոստովանել, բայց անկեղծ շատ եմ ուզում պապա դառնալ, այս հարցին միշտ ուրիշ կերպ եմ նայել, միշտ մատների արանքով, բայց հիմա վերաբերմունքս շատ է փոխվել: Չեմ կարող չնշել նաեւ, որ հայր-որդի հարաբերությունները ճիշտ վերարտադրելու հարցում մեծ նշանակություն ունի նաեւ սցենարը: Ամեն բան փոխկապակցված է, մեր դեպքում, եթե սցենարը ճիշտ չլիներ, եթե կողքիդ Գուժ Մանուկյանը չլիներ, լավ արդյունք ստանալը հազիվ թե հնարավոր լիներ:
Շարունակությունը` այստեղ: