Օֆշորներից ներդրումներ են արվել «կացության կազմակերպում» տողով. ո՞վ է այս ամենի թիկունքում. «ՀԺ»
ECONOMICSՀայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրված օտարերկրյա ամենախոշոր ներդրումը (զուտ ներհոսքը) արձանագրվել է Կիպրոսից, որը ինչպես հայտնի է, օֆշորային գոտի է: Այստեղից մեր տնտեսության մեջ ներդրվել է 70 մլն դոլար:
Ազգային վիճակագրության հրապարակված տեղեկանքի համաձայն, այդ գումարը ներդրվել է «կացության կազմակերպում» տողով: Թե ՀՀ-ում որտեղ և ով է «կազմակերպել» այդ «կացությունը» անհայտ է: Թերևս բոլորին է հայտնի, որ հաճախ մեր պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց ապօրինի եկամուտները կուտակում են օֆշորներում և որպես «օտարերկրյա» ներդրում բերում ՀՀ, նպատակ ունենալով թաքցնել այդ գումարների ծագումնաբանությունը:
Բացի դրանից,ձևակերպելով ներդրումը որպես «օտարերկրյա», ստանում են հարկային որոշակի արտոնություններ: Բայց սա էլ ամենը չէ:
Որևէ բիզնեսում օֆշորներից բերված ուռճացված ներդրում ցույց տալու պարագայում այդ անհայտ «ներդրողները» հետագայում խուսափում են հարկերի մի զգալի մասից:
Ստացված հասույթներից մի որոշակի մասը նրանք իբր ուղղում են այդ «ներդրումը» մարելուն և այդպիսով թերվճարումներ անում պետբյուջե: Եվս մի խոշոր «օտարերկրյա» ներդրում, մոտ 60 մլն դոլարի, մեր տնտեսության մեջ դրվել է մեկ այլ օֆշորից՝ Լյուքսեմբուրգ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում