Խոշոր հրդեհ շշերի արտադրամասում. շիկացած ապակու արտահոսք է եղել
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան մայրուղում գտնվող շշերի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/10 հասցեում՝ «Սարանիստ» ՍՊԸ-ում, ապակյա տարրաների գործարանում:
Այրվել է կառավարման սենյակը 50քմ:
Հումքի հալեցման վառարանից տեղի է ունեցել շիկացած ապակու հումքի արտահոսք (մոտ 30 տ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել՝ 06.53-ին:
X
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



