Կիվիի օգտակար հատկությունները
PHOTOԱմենաօգտակար մրգերից է համարվում կիվին: Կիվին ունի յուրահատուկ համ: Կիվին հսկայական քանակությամբ սննդարար էլեմենտներ ունի: Այն պարունակում է վիտամին C, որն օգտակար է մաշկի և այլ հիվանդությունների համար: Կիվին հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և այլ օգտակար նյութերով, որոնք պահպանում և բարելավում են առողջությունը:
Գիտնականները մի շարք հետազոտություններ են իրականացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ հսկայական քանակությամբ սննդարար տարրերի շնորհիվ՝ կիվին լավացնում է առողջությունն ու օգնում, կանխարգելում է մի շարք հիվանդություններ և առողջական խնդիրներ: Այդ իսկ պատճառով, կիվին համարվում է օգտակար մթերք:
Կիվին կանխարգելում է մի շարք հիվանդություններ: Օրական 2-3 կիվի ուտելով կլավանա սրտանոթային համակարգը: Կիվին կարգավորում է արյան ճնշումը, պաշտպանում է սիրտն ու արյան անոթները, նվազեցնում է աթերոսկլերոզի ու կաթվածի զարգացման ռիսկը:
Կիվին հարուստ է A, K, C, E վիտամիններով, օմեգա-3 ճարպաթթուներով, կալիումով, մագնեզիումով: Այն օգտակար է շաքարախտ ունեցող հիվանդներին, քանի որ այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: