«Նորք–Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը
SOCIETY2015–ի նոյեմբերի 25–ին ԱԱԾ–ի կողմից վնասազերծված «Նորք–Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը սկսվեց նախատեսվածից շուրջ մեկ ժամ ուշացումով:
Ներկայացվեցին դատարան ուղարկված անձանց գործերը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր: Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ:
Գործը քննող Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, թե ամբաստանյալների չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Փաստաբանները որոշմանը կողմ արտահայտվեցին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թվականի հունվարի 13–ին՝ ժամը 14:40–ին:
Մեղադրանքով զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը. «Եթե Արցախին և հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իշխանությունը ժողովրդին է պատկանում անհնար է բռնազավթել»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



