ՌԴ ազդեցությունն ավելանում է նաև ՕՊԵԿ–ում
INTERNATIONAL NEWSՆոյեմբերի 31–ին ՕՊԵԿ–ի անդամները Վիեննայում համաձայնության եկան՝ օրական 1 մլն 200000 բարելով նվազեցնել նավթի ադյունահանման ծավալները, որպեսզի այն չգերազանցի 32 մլն 500000 բարելը: Սա պատմական համաձայնություն է որակվում փորձագիտական շրջանակներում, որովհետև մինչ այդ տեսակետ կար, թե Իրանն ու Սաուդյան Արաբիան, օրինակ, երբևէ ընդհանուր հայտարարի չեն գա նույն սեղանի շուրջ: Հատկապես, որ Սաուդյան Արաբիային պարտադրվում էր նավթի արդյունահանման ծավալը նվազեցնել 480000 բարելով, Իրաքին՝ 210000–ով, ԱՄԷ–ին՝ 139000–ով, Քուվեյթին՝ 131000–ով, իսկ Իրանը վերադառնում էր երբեմնի 3 մլն 975000 բարել ծավալներին, ինչի առիթով սաուդիները շանթ ու որոտ էին տեղում:
Բայց համաձայնությունն անսպասելիորեն կայացավ, և դրա առաջին արձագանքը Նյու Յորքի սակարանում արձանագրվեց, երբ նավթի գները միանգամից 10%–ով բարձրացան՝ կազմելով $53: Ընդ որում սպասվում է, որ առաջիկայում նույնպես գները կավելանան և արհեստականորեն աղճատված շուկան կկարգավորվի:
Մյուս կողմից էլ Արևմուտքում հետին թվով մտահոգություն է տիրաժավորվում (Reuters–ն, օրինակ, շատ մեծ վերլուծություն է այս մասին երեկ հրապարակել), ըստ որի՝ համաձայնությունը կայացվել է ՌԴ միջնորդությամբ, Պուտին–սաուդյան արքայազն Մոհամմադ հանդիպման և Պուտին–Ռուհանի հեռախոսազրույցի արդյունքում, ինչը վկայում է Մերձավոր Արևելքում աճող ռուսական ազդեցության մասին, և ինչի արդյունքում ռուսական տնտեսությունն ավելի արագ ոտքի կանգնելու հնարավորություն կստանա: Թեպետ ռուսները նույնպես կանգնած են նավթի արդյունահանման կրճատման ցավոտ խնդրի առաջ:
Միակ խնդիրը, փաստորեն, Իրաքն է առաջացրել, որովհետև Նավթի նախարար Ջաբար Ալի ալ–Լաիբին հայտարարել է, թե չի կարող երկիրը պայքարել ԴԱԻՇ–ի դեմ, եթե կրճատի նավթի արդյունահանման ծավալները, սակայն ռուսները կարողացել են նաև նրան համոզել, և Լաիբիին այլ ելք չի մնացել, քան վերցնել հեռախոսն ու վարչապետ Հայդեր ալ–Աբադիին ներկայացնել իրերի իսկական դրությունը:
Ընդհանուր հայտարարի եկեք, եթե բոլորը համաձայն են՝ պատասխանել է վարչապետը, և պատմական համաձայնությունը կայացվել է: Լավ, թե վատ՝ նախ համաշխարհային շուկան ցույց կտա, իսկ հետո՝ դրա վերաբերյալ գնահատականները …
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
A Brand-New Section on Idram&IDBank
3
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
4
Several real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram
5
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...



