Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռում գտնվել է 13 մարդ
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում կործանված ոստիկանական ինքնաթիռում գտնվել է 13 մարդ, հաղորդում է ABC News-ը:
Ինքնաթիռը կործանվել է Ինդոնեզիայի նահանգ հանդիսացող Րիաու կղզիների ջրերում` Հարավչինական ծովում:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել է 8 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 5 անդամ:
Jakarta Post պարբերականի փոխանցմամբ` առնվազն 12 հոգի համարվում է մահացած:
Ռազմածովային բազայի ղեկավար Թանջունք Փինանգ Ս. Իրավանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումից առաջ լսել է հզոր պայթյուն, նստատեղերի մասերն ու մահացած ուղևորների մարմինների մնացորդները հավաքվել են բնակիչների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայում ռադարների էկրանից ուղևորատար ոչ մեծ ինքնաթիռ է անհետացել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



