Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս ճիշտ ընտրել ջինսե հագուստը

LIFE

Արդեն 150 տարի է, ինչ ջինսերը, կարելի է ասել, մենաշնորհել են հագուստի ոլորտը: Մեր օրերում դրանք հագնում են թե´ կանայք, թե´ տղամարդիկ, թե´ հարուստները, թե´ աղքատները. չէ՞ որ ջինսերն այնքան հարմարավետ են և դրանցով կարելի է գնալ գրեթե ամեն տեղ:

Աշխարհի ամենահայտնի հագուստը ստեղծել է Լևի Շտրաուսը` 1853 թվականին: Սկզբում ջինսե տաբատներ հագնում էին միայն բանվորները, այնուհետև նավաստիները, կովբոյները, և դրանք տարածվեցին ամբողջ աշխարհով: Իսկ ահա առաջին կինը, ով «համարձակվել» է հագնել ջինսե տաբատ` Մերիլին Մոնրոն էր: Նրա օրինակին հետևեցին նորաձևությանը հետևող շատ կանայք:

Ճիշտ ընտրված ջինսը, կարող է քեզ շքեղ տեսք հաղորդել և հակառակը: Իսկ ինչպե՞ս կողմնորոշվել ջինսերի հարցում:

● Անպայման փորձիր այն մինչև գնելը: Տարբեր բրենդների չափսերն ու դրանց վրա գրված թվերը տարբեր են, այնպես որ, տհաճություններից խուսափելու համար, ավելի լավ է խանութում փորձել:

● Եթե չես կողմորոշվում մո՞ւգ, թե՞ բաց գույնի ջինս գնել, ընտրիր մուգ երանգը: Մուգ Այն գեղեցիկ ընդգծում է կոնքերն ու ոտքերը` թաքցնելով մարմնի անցանկալի թերությունները:

● Ընտրիր այնպիսի տաբատ, որ կարողանաս համադրել թե´ կեդերի հետ, թե´ բարձրակրունկ կոշիկների, որպեսզի կարողանաս տարբերվող կերպարներ ստեղծել:

● Հաշվի առ, որ այն տաբատները, որոնց կոնքերի հատվածն ավելի բաց երանգի է, տեսողական ավելորդ ծավալ են հաղորդում կոնքերին: Եթե թմբլիկ ես, հրաժարվիր այդպիսիններից:

● Այժմ նորաձև են բարձր գոտկատեղով տաբատները: Այնպես որ, մոռացիր կոնքից ցածր տաբատների մասին, որոնք ստեղծել են չինացիները` իրենց երկրի ծնելիության մակարդակը նվազեցնելու նպատակով:

● Եթե այդքան էլ բարձրահասակ չես, ուրեմն պետք չէ նորաձևությանը «կուլ գնալով» ծալել տաբատի ներքևի հատվածը: Դա ավելորդ անգամ կկարճացնի հասակդ:

Թեպետ մեզանում առավել տարածված են ջինսե տաբատները, բայց նորաձև են ջինսե հագուստի այլ մասեր ևս:

Նորաձևություն  են «վերադարձել» 80-ականներին շատ մոդայիկ եղած ջինսե բաճկոնները՝ իհարկե, նոր համադրություններով:) Նախկինում դրանք համադրում էին միայն ջինսե տաբատների հետ, այժմ ջինսե բաճկոնները համադրում են գրեթե ամեն ինչի հետ, բացի այդպիսի տաբատներից: Ամենանորաձևներից մեկն էլ ջինսե բաճկոնի և ամառային, ծաղկավոր զգեստի համադրությունն է: Ի դեպ, այս գարնանը ջինսե բաճկոնը համարվում է գլխավոր «must have»-ներից մեկը:

Ջինսե ժիլետներն այս շրջանում ամենանորաձևներից են: Դրանք էլ բաճկոնների պես  կարելի է համադրել ցանկացած հագուստի կամ զգեստի հետ, միայն թե, պետք է մոռանալ ոտքից գլուխ ջինս հագնելու մասին: Եթե ուզում ես ստեղծել գործնական կերպար, լավագույն տարբերակներից սև դասական տաբատի, սպիտակ վերնաշապիկի և ջինսե ժիլետի համադրությունն է: Տարբերակները շատ են, միայն թե, պետք է երևակայես:) Ջինսե ժիլետ կարող ես գտնել անգամ մայրիկիդ պահարանից. չէ՞ որ տարիներ առաջ դրանք շատ նորաձև էին:

Ջինսե կիսաշրջազգեստները գրեթե երբեք չեն հեռացել նորաձևությունից: Այնպես որ, կարող ես համարձակ հագնել դրանք, սակայն փորձիր ընտրել բաց երանգը: Այս կիսաշրջազգեստները կարող ես համադրել թե´ կեդերի, թե´ բարձրակրունկ կոշիկների հետ: Դրանք շատ գեղեցիկ են նայվում նաև այս գարնան գլխավոր թրենդի` կիսագուլպաների հետ:

80-ականներից հետո մոռացության մատնված ջինսե վերնաշապիկներն արդեն 1 տարի է, ինչ նորաձևության գագաթնակետում են: Հայ երիտասարդները նույնպես հեշտ «հարմարվեցին» այս թրենդին և սկսեցին օգտագործել այն: Ողջունելին այն է, որ նրանք կարողանում են ճիշտ համադրել ջինսե վերնաշապիկը հագուստի «ներքևի» հատվածի հետ: Այն կարելի է համադրել երկար կիսաշրջազգեստների, գունավոր տաբատների հետ. դրանք գեղեցիկ են նայվում անգամ այն ժամանակ, երբ հագնում ես շապիկի վրայից և կոճակներն արձակած թողնում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns