Կրեմլում մեկնարկել է ամանորյա «Տաշիր շոուն». առաջին լուսանկարները հետնաբեմից
LIFEԼife.tert.am-ը գրում է.
Կրեմլում մեկնարկել է Ամանորյա «Տաշի շոուն», որը «Արմենիա TV»-ի եթերում կլինի Նոր տարվա գիշերը: Համերգի կազմակերպիչ «Euromusic Entertainment» ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը Tert.am Life-ին է տրամադրել առաջին լուսանկարները միջոցառման հետնաբեմից և որոշ մանրամասներ պատմել:
Հայկական շոու բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից շատերը երեկ արդեն մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու ամանորյա շոուին:
Այս տարի շոուն միայն աղջիկներ են վարելու՝ կինոյի և թատրոնի դերասանուհիներ՝ Լուիզա Ներսիսյանը, Մերի Մակարյանը, Ալինա Մարտիրոսյանը, Ելենա Վարդանյանը, Գայանե Ավետիսյանը, Աննա Դավթյանը և Թամարա Պետրոսյանը:
Միջոցառման ժամանակ կլինեն հումորային բեմականացումներ Աշոտ Ղազարյանի և այլ արտիստների մասնակցությամբ:
Համերգին ելույթ կունենան Սոֆի Մխեյանը, Արամեն, Անժելիկա Ագուրբաշը, Ռազմիկ Ամյանը, Սոնան, Արմենչիկը, Լիլիթ Կարապետյանը, Համլետ Գևորգյանը, Սիլվա Հակոբյանը, Անգելինա Գասպարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գուրգեն Դաբաղյանը, Նարեկ Բավեյանը, Օլգա Այվազյանը, Ալեքսեյ Վորոբյովը, Սոսո Պավլիաշվիլին, Ժասմինը, Անաստասիա Ստոցկայան, Քևին Մքքոյը և այլք: Երեկոյի գլխավոր անակնկալը Բոսսոնի ելույթն է: