Ամենաթանկ նվերը ծնողներիս կողմից եմ ստացել, նրանք ինձ մեկ կարատանոց ադամանդե զարդ նվիրեցին. Անատի Սաքանյան
LIFELife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Անատի Սաքանյանը երեկ նշել է ծննդյան 25-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն ծննդյան խնջույքի, ամենաթանկ նվերի, այլեւ տարիքային առանձնահատկության մասին:
«Նախ ասեմ, որ ծննդյանս խնջույքը իսկապես շատ ուրախ անցավ, ամենակարեւորը` ամեն բան ըստ պլանավորածի ընթացավ: Ինքս էի զբաղվել բոլոր կազմակերպչական հարցերով, քանի որ ինձ հետ կապված յուրաքանչյուր հարց ինքս եմ լուծում, որպեսզի ամեն բան իմ սրտով լինի»,- նշեց Անատին:
Խոսելով ամենաարժեքավոր նվերից` դերասանուհին մի փոքր անհարմար զգալով, սակայն, այնուամենայնիվ նշեց.
«Երեկվա ամենաթանկ նվերը ծնողներիս կողմից եմ ստացել, նրանք ինձ մեկ կարատանոց ադամանդե զարդ նվիրեցին: Սակայն ինձ համար նախեւառաջ այդ նվերը արժեքավոր էր նրանով, որ ծնողներիս կողմից էր: Ի դեպ` շնորհակալ եմ բոլորին` երեկվա օրվա համար, ես բազում նվերներ եմ ստացել, որոնց մեջ շատ սեր ու ջերմություն էր թաքնված, ինչն էլ հենց ամենակարեւորն է»:
Ծննդյան խնջույքին Անատիին մի երիտասարդ է ուղեկցել, հետաքրքրվելով, թե ով է եղել այդ տղամարդը եւ արդյոք նրա կյանքում փոփոխություններ են նախատեսվում, նկատեց.
«Անձանկան կյանքիս մասին չեմ սիրում խոսել: Միայն կասեմ` իմ կյանքում ամեն բան շատ լավ է, ես շատ երջանիկ եմ»:
Տարիքային առանձահատկության մասին խոսելիս` Անատին նշեց` ինքն իրենից գոհ է, բայց եւ շատ անելիքներ ունի.
«Կյանքիս գլխավոր ձեռքբերումը համարում եմ այս տարիքում կայացած լինելս: Լինելով ընդամենը 25 տարեկան, ես ինքս եմ հոգում իմ բոլոր հարցերը, կախվածություն չունեմ անգամ ծնողներցս, հետեւաբար ինձ կայացած եմ համարում, միաժամանակ, շատ բացթողումներ եմ ունեցել իմ կյանքում, որոնք պետք է լրացնել: Ինչ վերաբերվում է անելիքներիս, այս տարվա համար եւ անձնական, եւ գործնական առումով մի շարք նպտակներ ունեմ, հուսամ մեկ տարի անց, հետ նայելով, կկարողանամ ասել` ես հասա նպատակներիս»,- նշեց դերասանուհին:
Անատի Սաքանյանի խոսքով` նոր առաջարկներ հաճախ է ստանում, սակայն ստիպված է լինում մերժել դրանք.
«Այնպես է ստացվել, որ հաճախ եմ մեկնում երկրից ու ստիպված եմ լինում հրաժարվել նոր առաջարկներից: Ինչեւէ, մոտ ժամանակներս հեռուստադիտողը ինձ կշարունակի տեսնել իմ շատ սիրելի սիթքոմում` «Քարե դարդ»-ում»,- ավարտեց նա: