Բուժեք հազն ու բորբոքումները
LIFEHealthyfoodhouse-ը ներկայացնում է բաղադրատոմս, որը պայքարում է հազի դեմ և բուժում է բորբոքային պրոցեսները:
Այս բնական դեղամիջոցի բաղադրության մեջ են մտնում միայն բնական խոտաբույսեր, որոնց ուժն անգնահատելի է: Պետք է պարզապես ձեռք բերել մի քանի բույսեր, որոնք արդյունավետ կերպով օգնում են բուժել հազն ու կոկորդի ցավը:
Բացի այդ, այս բաղադրատոմսի մեջ քիմիական բաղադրիչներ չկան, որոնք հիմնականում լինում են հազի օշարակների մեջ:
Թոքերի լուրջ բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում դիմել բժշկի:
Իսկ այս հրաշք դեղամիջոցի բաղադրությունն է՝
- Կես թ/գ մեխակ
- Կես թ/գ ուրց
- Կես թ/գ քրքում
- Մեկ ճ/գ մեղր
- Կես կիտրոնի հյութ
- Կանաչ թեյի 1 փաթեթ
Պատրաստման եղանակը
Բոլոր դեղաբույսերն ու թեյի փաթեթը տեղադրեք եռացող ջրի մեջ, թողեք եփվի 3 րոպե և խառնեք՝ ավելացնելով կիտրոնի հյութը:Ապա խառնուրդը քամեք, թողեք սառչի, ապա ավելացրեք մեղրը:
Հուշո՛ւմ. Հաճախ, քրոնիկ հազն ու թոքերի բորբոքումները կարող են ստամոքսաղիքային տրակտի կանդիդայի նշան լինել: Լավ կլինի ամեն դեպքում այցելել բժշկի:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



