Նռան 10 օգտակար հատկությունները
LIFEՆռները ոչ միայն չափազանց համեղ, այլ նաև օգտակար մրգեր են: Դրանք կարողանում են մի շարք հիվանդություններ բուժել, բարելավում էն առողջությունը, բարձրացնում են տրամադրությունը:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի պատճառներ այն մասին, թե ինչու է հարկավոր հաճախ նուռ օգտագործել:
1. Շատ վիտամիններ է պարունակում
Նռան հատիկներով լի մեկ բաժակը պարունակում է մեր օրվա ընդունած վիտամին C-ի 30%-ը, վիտամին K-ի 36%-ը, B9 վիտամինի 16%-ը և կալիումի 12%-ը:
2. Իջեցնում է արյան ճնշումը
Նռան հյութի պարբերաբար օգտագործումը կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը 2 շաբաթվա ընթացքում:
3. Օգնում է պայքարել արթրիտի և հոդացավերի դեմ
Նուռը կանխում է այնպիսի ֆերմենտների ձևավորումը, որոնք վնաս են հասցնում հոդերին:
4. Նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը
Նուռը նվազեցնում է խոլեստերինի քանակը և կարգավորում է արյան շրջանառությունը:
5. Լավացնում է հիշողությունը
Նուռը բուժիչ հատկություններ ունի Ալցհեյմերի հիվանդության դեմ:
6. Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը
Սակավարյունության (անեմիա)դեմ պայքարելու հրաշալի միջոց է : Արյան պակաս ունեցող մարդիկ շատ պետք է խմեն նռան հյութ:
7. Բնական ինսուլին է
Նուռը այն հատուկենտ քաղցր ուտելիքներից է, որ օգտակար է դիաբետիկների համար:
8. Նվազեցնում է ուռուցքի առաջացման ռիսկը
Հետազոտությունը ցույց է տվել, որ նուռը կարողանում է կանխել շագանակագեղձի և կրծքի քաղցկեղների առաջացումը:
9. Կանխում է սնկային և բակտերիական վարակները
Միրգը «համառորեն» պայքարում է վտանգավոր միկրոօրգանիզմների դեմ:
10. Բարձրացում է աշխատունակությունը և շարժողականությունը
Մարզիկները, որոնք նուռ են ուտում մարզվելուց առաջ, ավելի լավ արդյունքներ են գրանցում: