ԱՄՆ–ում 4-մետրանոց պիթոնը 3 եղնիկ է կուլ տվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ–ում բռնել են ավելի քան 4 մ երկարությամբ պիթոնի, որի որովայնում 3 եղնիկ է եղել, հայտնում է Seeker–ը։ Հսկայական սողունին, որի երկարությունը 457 սմ է եղել, բռնել են Ֆլորիդայի հարավում՝ Էվերգլեյդսի բնական համալիրում։ Ազգային պարկի աշխատակիցները քնեցրել են կենդանուն։
Պիթոնի ներսում գտել են մոտ 45 կգ քաշով հասուն սպիտակապոչ եղնիկի եւ երկու ձագի (17 եւ 13 կգ քաշով) մնացորդները։ Գիտնականները ենթադրում են, որ օձը բռնել է, խեղդել եւ հետո հերթով կուլ տվել կենդանիներին 3 ամսվա ընթացքում։ Ամենայն հավանականությամբ, օձը դարանակալել էր կենդանիներին ջրամբարի մոտ։ «Եթե պիթոնն ի վիճակի է 3 ամսում 3 եղնիկ ուտել, ապա հարց է առաջանում, թե էլ ինչ է ուտում նա, որի մասին մենք չգիտենք»,– ասել է հետազոտության հեղինակ կենսաբան Սքոթ Բոբեքը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



