Դանիան հետ է կանչում թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայում գտնվող իր կործանիչները
INTERNATIONAL NEWSԴանիան հետ է կանչում թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող իր կործանիչները, որոնք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում Թուրքիայի տարածքից թռիչքներ էին իրականացնում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը` հղում անելով դանիական TV2 հեռուստաալիքին:
Աղբյուրը նշում է, որ դա Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսոնի և պաշտպանության նախարար Քլաուս Յորթ Ֆրեդերիքսենի համատեղ որոշումն է:
Պաշտոնյաները նշել են, որ որոշման պատճառ է հանդիսացել իրականացվելիք ռազմաօդային գործողությունների ընթացքում դանիական կործանիչների հնացած լինելու հնարավորության կանխատեսումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



