Շփման գծում գիշերը պահպանվել է հարաբերական լարվածություն. ՊԲ-ն ճնշել է հակառակոդի նախահարձակ ակտիվությունը
SOCIETYԴեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր /37 ական/ և ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր /9 արկ/:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը, անհրաժետ դեպքերում քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և շարունակել շփման գծի բոլոր ուղղություններով վստահորեն կատարել մարտական առաջադրանքները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



