Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով ոչնչացվել է ավելի քան կես միլիոն թռչուն
SOCIETYՃապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում H5 թռչնագրիպի բռնկման կապակցությամբ ոչնչացվել է ավելի քան 500.000 թռչուն։
Հաղորդվում է, որ թռչնագրիպի բռնկումը գրանցվել է Նինիգատա շրջանի Ձյոէցու քաղաքի ֆերմայում ու Սեկիկավա գյուղում և Աոմորի շրջանում։ Եթե Աոմորի շրջանում թռչնագրիպի հիմնական զոհերը դարձել են բադերը, ապա Նինիատա շրջանում տուժել են հավերը։
Ընդհանուր առմամբ այդ երկու շրջանում ոչնչացվել է մոտ 540.000 թռչուն։ Ներկա դրությամբ թռչնաբուծական ֆերմաներում իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



