Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում սկսել է դիտարկել Ջոն Հանթսմենի թեկնածությունը
INTERNATIONAL NEWSThe Salt Lake Tribune-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում սկսել է դիտարկել նաև Յուտա նահանգի նախկին նահանգապետ, հանրապետական Ջոն Հանթսմենի թեկնածությունը։
Այդ մասին հայտնել են Թրամփի շրջապատում լրատվամիջոցի աղբյուրները։ Նրանց խոսքերով՝ Թրամփն ընդլայնել է պետքարտուղարի պաշտոնում դիտարկվողների ցուցակը, որում մինչ այս ընդգրկվել էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին։
Հաղորդվել էր նաև ԿՀՎ նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսի թեկնածության դիտարկման մասին։ Այժմ նրանց հավելվել է նաև Ջոն Հանթսմենը։ Հանթսմենն ավելի վաղ աշխատել է Չինաստանում ԱՄՆ դեսպան և տիրապետում է չինարենին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



