Չինաստանում ածխի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
INTERNATIONAL NEWSՉինաստանի հյուսիսում գտնվող ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի: Այդ մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը: Ավելի վաղ հայտնի էր 21 զոհի մասին:
Գործակալությունը հիշեցնում է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Չիֆեն քաղաքում Baoma Mining Co Ltd ընկերության հանքում: Վթարի ժամանակ գետնի տակ է եղել 181 հանքափոր, նրանցից 149-ը կարողացել է ինքնուրույն դուրս գալ:
Իշխանությունների տվյալներով՝ դեպքի պատճառը դարձել է գազի պայթյունը:
Փրկարարական գործողությունը շարունակվում է, դրան մասնակցում է 270 ոստիկան և արտակարգ ծառայությունների 120 ներկայացուցիչ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



