Մարադոնան այցելել է Կաստրոյի թաղմանը. Հրաժեշտ եմ տալիս երկրորդ հորս
SOCIETYԵս եկել եմ հրաժեշտ տալու իմ երկրորդ հորը։ Այս մասին կուբացի լրագրողների հետ զրույցում նշել է Դիեգո Մարադոնան՝ Հավանայում, հաղորդում է արգենտինական El Grafico պարբերականը։
«Նա մեծություն էր, այստեղ կասկած չկա։ Նա հրաշալի ժառանգություն է թողել, որին մենք չպետք է դավաճանենք։ Ով մտածում է, որ նրա մահը թուլացրել է Կուբան, սխալվում է։ Նրա հիշատակը կենդանի է մեր մեջ, մեր սրտերում, րոնք բաբախում են նրա համար»,-հայտարարել է Մարադոնան։
Հավանայից Մարադոնան մեկնել է Սանտյագո դե Կուբա՝ մասնակցելու կոմանդանտեի թաղմանը։ Մարադոնան, որին Կաստրոն համարում էր իր որդին, Կուբայում եղել է երկու անգամ՝ 2000 եւ 2005 թվականներին՝ թմրանյութերից կախվածությունը բուժելու համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



