Ի՞նչ ալկոհոլ պետք է խմել Ամանորին
PHOTOԳաղտնիք չէ, որ այս տոների ընթացքում մենք, բացի ուտելիքից, նաև շատ ոգելից խմիչքներ ենք օգտագործում, որոնք̦ ի դեպ, շատ կալորիաներ ունեն: Պետք չէ մոռանալ, որ ալկոհոլային խմիչքները դիետիկ չեն:
Ամենավնասակարը, իհարկե, կոկտեյլներն են, հատկապես, եթե դրանք պարունակում են գազավորված ըմպելիքներ և քաղցր լիկյորներ, գրում է Goodhouse-ը: Անգամ ամենաթեթև կոկտեյլը կարող է մի քանի հարյուր կալորիա պարունակել:

Վնասակարությամբ հաջորդը քաղցր գինիներն են և կիսաքաղցր շամպայնը:

Երեկույթի համար լավագույն խմիչքը չոր գինին է կամ թունդ ալկոհոլը` օղի, վիսկի, կոնյակ:
Բայց պետք չէ մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Կանանց խորհուրդ չի տրվում շաբաթվա ընթացքում 2 բաժակից ավել ոգելից խմիչքներ օգտագործել, իսկ տղամարդկանց համար թույլատրելի չափը 4 բաժակն է:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



