Հիվանդությունների հանդեպ հակվածությունը կախված է մազերի գույնից
LIFEShabat.am-ը գրում է.
Allwomen.net.ua-ի փոխանցմամբ՝ հիվանդությունների հանդեպ հակվածությունը կախված է մազերի գույնից։ Դա հայտնի է դարձել բրիտանական համալսարաններից մեկի անցկացրած հետազոտության շնորհիվ։
Օրինակ, կարմրահերները շատ զգայուն են ցավի հանդեպ, նաև բարձր է նրանց՝ մաշկի քաղցկեղի, Պարկինսոնի հիվանդության և Տուրետի համախտանիշի զարգացման ռիսկը։ Կարմրահերները հաճախ ունենում են ավելորդ քաշով երեխաներ։
Որքան մուգ է մարդու մազերի գույնը, այնքան մեծ է Հոջկինի լիմֆոմայի զարգացման հավանականությունը։ Շիկահերների դեպքում տեղի է ունենում տարիքային մակուլյար դեգեներացիա, որը կարող է հանգեցնել կուրության։ Դա կարող է կապված լինել երկնագույն աչքերում պիգմենտի բացակայությամբ։ Եվ վերջապես, թխահերների դեպքում ցածր է Պարկինսոնի հիվանդության զարգանալու հավանականությունը։



