Խանտի Մանսիյսկում ավտոբուսի վթարից զոհված երեխաների թիվը հասել է 11-ի
SOCIETYԽանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհված երեխաների թիվը հասել Է 11-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Տյումեն – Խանտի Մանսիյսկ մայրուղում բախվել են ավտոբուսը, բեռնատարը եւ երկու մարդատար ավտոմոբիլ: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ ավտոբուսում եղել Է մանկական թիմ, որը Խանտի Մանսիյսկում սպորտային ակրոբատիկայի մրցումներից վերադառնում Էր Նեֆտեյուգանսկ: ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվությամբ՝ 23 հոսպիտալացվածներից 20-ը երեխաներ են:
«Տասը մարդ, այդ թվում ինը երեխա, զոհվել Է տեղում, երկու երեխաներ մահացել են տեղափոխման ընթացքում եւ բժշկական հիմնարկությունում»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը:
22 մարդ, այդ թվում 16 երեխաներ, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են Խանտի Մանսիյսկի օկրուգային կլինիկական հիվանդանոցում:



