Սիրիայի հակամարտության լուծման ծրագիրը կիրականացվի ՌԴ-ի հետ խորհրդակցություններից հետո. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍիրիայի հակամարտության լուծման ուղղությամբ Իրանի ծրագիրը կիրականացվի պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցություններից հետո:
Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:
«Սիրիայում հակամարտության կարգավորման քաղաքական ծրագիրը կիրականացվի առաջիկա օրերին կայանալիք ռուսաստանցի պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո»,- Fars գործակալության փոխանցմամբ` ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
«Ֆրանս պրես» գործակալության տեղեկություններով` Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն օգոստոսի 12-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին է տրամադրել Սիրիայի հակամարտության լուծման Իրանի ծրագիրը: Սիրիայի նախագահը դրական է արտահայտվել ծրագրի մասին, անվանելով այն «Իրանի կողմից կառուցողական քաղաքական նախաձեռնություն»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



