Հաշվարկում ենք հոսանքի թանկացման հետ կապված անապահովներին օգնելու միջոցները. նախարար
ECONOMICSԱշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվարկում է էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացման հետ կապված անապահով ընտանիքներին օգնելու միջոցները: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Օգնության հաշվարկը հիմնված կլինի յուրաքանչյուր ընտանիքի համար ամսական միջինը 200 կվտ/ժամ էլէկտրաէներգիայի ծախսից (ըստ ՀԾԿՀ տվյալների):
Ամռան ամիսներին այց ցուցանիշը նվազում է մինչեւ 180 կվտ/ժամի, իսկ ձմռանը աճում է մինչեւ 325 կվտ/ժամի:
«Այդ գնահատականների հիման վրա մենք կհաշվարկենք հոսանքի թանկացման ազդեցությունն անապահով ընտանիքների վրա եւ համապատասխան առաջարկ կներկայացնենք»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: