ԱՄՆ-ի օդուժի նախարարը Ռուսաստանը համարել է Վաշինգտոնի թիվ 1 սպառնալիքը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել Է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ 1 սպառնալիքն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ 1 սպառնալիքն Է: Մենք ունենք մի ամբողջ շարք սպառնալիքներ, բայց Ռուսաստանը միջուկային ասպեկտի պատճառով կարող Է սպառնալիք ներկայացնել մեր գոյությանը»,- ասել Է նա Կալիֆոռնիայում ազգային պաշտպանության հարցերին նվիրված Ռեյգանի համաժողովում Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Նախարարը նաեւ «սաստիկ անհանգստացնող» Է համարել ռուսական ինքնաթիռների կողմից ամերիկյան օդանավերի հետապնդման դեպքերը, ինչպես նաեւ ՌԴ-ի գործունեությունը կիբեռտարածությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



