Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները կարգի են բերում հուշարձանները
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն սկսել են ռուս զինվորների հուշարձանների, գերեզմանների եւ հուշահամալիրների վերականգնումն ու բարեկարգումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, այս միջոցառումն անցկացվում Է 1988 թվականի դեկտեմբեր ի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակի 28-րդ տարելիցի նախաշեմին, երկրաշարժ, որը տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսարեւմտյան մասում եւ հանգեցրեց ընդգրկուն ավերածությունների եւ բազմաթիվ մարդկային զոհերի:
Գյումրիի զինվորական կայազորում, Շիրակի եւ Լոռիի մարզերում միավորման զինառայողները հուշարձանների մաքրման, նորոգման եւ ներկման աշխատանքներ են կատարում «Զինվորական փառք», «Պատվի բլուր» հուշահամալիրներում եւ այլ զինվորական գերեզմանատներում: Ռազմակայանի փակ զինվորական ավաններում ներկվում, վերականգնվում են հուշարձանների պատվանդանները եւ մաքրվում են հուշամալիրներին հարող տարածքները:
Դեկտեմբերի 7-ին Գյումրիի «Մեծ ամրոց» զինվորական ավանում տեղի կունենան ողբերգության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ:



