Թուրքիայի վարչապետը մեկնել է Ռուսաստան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով դեկտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այցի շրջանակում Յըլդըրըմը նախ առանձին հանդիպում կունենա Մեդվեդևի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետին կընդունի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այցի շրջանակում Յըլդըրըմը կլինի նաև Թաթարստանի մայրաքաղաք Կազանում:
Յըլդըրըմի այցը Ռուսաստան կավարտվի դեկտեմբերի 7-ին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



