Նարենդրա Մոդին Տարվա մարդ է դարձել Time հանդեսի ընթերցողների վարկածով
SOCIETYՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Տարվա մարդ Է դարձել Time հանդեսի ընթերցողների վարկածով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մոդին հավաքել Է ձայների 18 տոկոսը եւ առաջ անցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից եւ WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժից, որոնց 2016 թվականի առավել ազդեցիկ դեմքեր են համարել հարցվածների 7-ական տոկոսը:
Հնդկաստանի վարչապետը նաեւ առաջ Է անցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից (2 տոկոս) եւ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնից (4 տոկոս):
Time-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը հրապարակվելու Է դեկտեմբերի 7-ին, իսկ թե ովքեր են նրանք դառնալու, կորոշեն հանդեսի խմբագիրները:
Դրա հետ մեկտեղ վերլուծաբանները նշում են, որ հարցման արդյունքներն ԱՄՆ-ում խիստ տարբերվում են մյուս երկրներից:
Ամեն տարի հրատարակության խմբագիրներն ընտրում են Տարվա մարդուն: Հանդեսի ընթերցողների եւ խմբագիրների կարծիքները երբեք չեն համընկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



