ՌԴ-ն պնդելու է, որ ԵԱՏՄ-ում նվազեցվի անմաքս ինտերնետ-առեւտրի շեմը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի իշխանությունները պնդելու են, որ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտասահմանյան ինտերնետ-խանութներից անմաքս ներկրման համար նվազեցվի առաքումների արժեքի շեմը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Անտարակույս, մենք պնդելու ենք, որ Եվրասիական միությունում այն (շեմը – խմբ.) լինի ավելի ցածր»,- դեկտեմբերի 5-ին հայտնել Է նա լրագրողներին Մոսկվայում Մաքսային համաշխարհային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում:
Նա նշել Է, որ «անդրսահմանային Էլեկտրոնային առեւտրում մաքսերի հարկման նկատմամբ մոտեցումները պետք Է լինեն ճիշտ այնպիսին, ինչպես եւ սովորական մանրածախ առեւտրում, իսկ այնտեղ ոչ մի կարգի շեմեր չկան»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



