Խորհուրդներ՝ գրիպից խուսափելու համար
LIFEՄասնագետները պնդում են, որ գրիպով վարակվել հնարավոր է ցանկացած եղանակի: Մարդիկ հիմնականում հիվանդանում են ձմռան ամիսներին: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնց հետևելու դեպքում վարակվելու հավանականության ռիսկը հնարավոր է զգալիորեն նվազեցնել:
Խուսափեք ամբոխից: Գրեթե բոլորս օգտվում ենք հասարակական տրանսպորտից, ինչը նշանակում է, որ մենք հայտնվում ենք մեծ թվով մարդկանց շրջապատում: Դա մեծացնում է գրիպով վարակվելու հավանականությունը:
Հաճախակի լվացեք ձեռքերը: Ձեռքերը պետք է լվանալ ամեն անգամ այն բանից հետո, երբ գտնվում եք հասարակական վայրերում: Ձեռքերը հաճախ լվացեք:
Աշխատեք չմրսել: Կարևոր է տաք պահել ոտքերն ու պարանոցը: Անձրևային եղանակին նախընտրեք ռեզինից պատրաստված կոշիկներ կրել:
Աշխատեք խուսափել վարակված մարդկանցից: Երբ գտնվում եք հասարակական միջավայրում, մի շփվեք այն անձանց հետո, ովքեր հիվանդ են: Տանը հիվանդի առկայության դեպքում ևս աշխատեք սահմանափակել նրա հետ շփումը:
Ճիշտ սնվեք: Գրիպով վարակվել հնարավոր է նույնիսկ հիվանդի հետ չշփվելու դեպքում: Դրա հիմնական պատճառը ցածր դիմադրողականությունն է: Օգտագործեք թարմ բանջարեղեն և մրգեր:
Սպորտով զբաղվեք: Օրն սկսեք մարզանքով: Դա կարող է օգնել կանխարգելել շատ հիվանդություններ, և գրիպն էլ բացառություն չէ:
Աշխատանքով մի´ ծանրաբեռնվեք: Այս դեպքում օրգանիզմը կարող է այնքան թուլանալ, որ չկարողանա դիմադրել հիվանդություններին:
Շատ հեղուկներ ընդունեք: Բոլորիս քաջ հայտնի է, որ ջուրը կյանք է: Որպեսզի դիմադրողականությունը նորմալ վիճակում լինի, օրվա ընթացքում նվազագույնը 8 բաժակ ջուր խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: