Ռուս զինվորական բժշկուհի է զոհվել Հալեպում հոսպիտալի գնդակոծման հետեւանքով
INTERNATIONAL NEWSՌուս զինվորական բժշկուհի Է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության զինյալների կողմից հոսպիտալի գնդակոծման հետեւանքով, եւս երկու բուժաշխատողներ վերքեր են ստացել: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Այսօր տեղի բնակիչներին ընդունելու ժամանակ զինյալների հրետակոծմանն Է ենթարկվել Հալեպում պաշտպանության նախարարության շարժական հոսպիտալը: Դրա հետեւանքով զոհվել Է ռուս զինծառայող մի բժշկուհի: Երկու բուժաշխատողներ ծանր վերքեր են ստացել: Տուժել են նաեւ բժիշկներին այցելած տեղի բնակիչներ»,-ասել Է նա:
Կոնաշենկովը նշել Է, որ հոսպիտալը գնդակոծած զինյալները ունեին դրա կոորդինատները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



