Իսպանիայում ձերբակալել են զենք վաճառող 30 մարդու
INTERNATIONAL NEWSԻսպանիայի քաղաքացիական գվարդիան 30 մարդու է ձերբակալել, որոնք զբաղվել են զենքի առեւտրով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության հաղորդման մեջ:
Խուզարկությունների ժամանակ առգրավվել է տարբեր տրամաչափի 124 միավոր հրազեն, ավելի քան 14 հազար փամփուշտ, 6 կգ վառոդ: Նաեւ հաղորդվել է 2 արհեստանոցի եւ զենքի վաճառակետի հայտնաբերման մասին: Գերատեսչությունից նշել են, որ հանցագործներն այն իրացրել են նաեւ համացանցի միջոցով:
Սա VULPES գործողության երկրորդ մասն է: Ընթացիկ տարվա ապրիլին Քաղաքացիական գվարդիան Ալբասետե նահանգում հայտնաբերել էր 24 միավոր զենք եւ 450 փամփուշտ, այդ ժամանակ ձերբակալվել էր մեկ մարդ, որը զենքը գնել էր Արեւելյան Եվրոպայի երկրներում: Նա իր ավտոտնակում հին զենք էր նորոգում եւ այն իրացնում էր համացանցի միջոցով:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
FINTECH360 International Conference Held in Armenia
5
AraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy



