Ի՞նչ է պատմում դերասանուհի Անի Լուպեն իր սիրելիի մասին
PHOTOBlognews.am-ը գրում է.
Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի Անի Գրիգորյանը, նույն ինքը՝ Անի Լուպեն, բացի թատրոնում զբաղվածությունից՝ նկարահանվում է «Ազիզյաններ» սիթքոմում: Պարզվում է՝ սա առաջին հեռուստանախագիծն է, որտեղ նա մասնակցում է:
«Արդեն երկրորդ ամիսն է՝ սիթքոմը եթերում է: Ես հետևում եմ իմ խաղին, քանի որ ուզում եմ տեսնել, թե ինչպես եմ խաղացել, սխալներս եմ նայում»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Անին և ավելացրեց. «Երբ առաջարկը ստացա, մտածում էի Հայկի հետ կոնտակտի մասին՝ հասկանայինք՝ ստացվում է մեզ հետ, թե ոչ: Չէի մտածում դերի չստացվելու մասին»:
Դերասանուհին չի թաքցնում անձնական կյանքի փոփոխությունների մասին, չնայած նախընտրում է դեռ չբարձրաձայնել սիրելիի մասին. «Սիրելիիս անունը չեմ կարող ասել, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է: Ես երբեք ապագայից չեմ խոսում, քանի որ համարում եմ՝ չկա, ինձ համար կա ներկա, որը դառնում է անցյալ»:
Անիի սիրելին իր բնագավառից չէ, իսկ այն հարցին՝ ինչպես է վերաբերվում դերասանուհու աշխատանքին՝ Անին պատասխանեց. «Լինում են զրույցեր և քննարկումներ, որոնց ընթացքում վերջնական որոշման ենք գալիս: Մենք հաճախ ենք գալիս կոմպրոմիսի, քանի որ երկուսս էլ իրար հարգում ենք»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի