Քենիայում հոգեբուժարանից ավելի քան հարյուր հիվանդ է փախել
INTERNATIONAL NEWSՔենիայում հոգեբուժարանից ավելի քան հարյուր հիվանդ է փախել՝ օգտվելով բողոքի ակցիային մասնակցող բժիշկների բացակայությունից։
«Ֆրանս փրես» գործակալության փոխանցմամբ ոստիկանությանը հաջողվել է բռնել մի քանի տասնյակ մարդու ։ Համացանցում հայտնված տեսահոլովակներում երեւում է, թե ինչպես են կլինիկայի հիվանդները փախչում՝ ցատկելով հիվանդանոցի պատի վրայից։ Ոստիկանությունը փախստակներին որոնելու գործողություն է սկսել։
Քենիայում դեկտեմբերի 5-ին բժիշկների, դեղագործների, ատամնաբույժների, ցածր աշխատավարձերի ու աշխատանքի անբավարար պայմանների դեմ բողոքողների ակցիա էր անցկացվում։ Գործակալության տվյալներով ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ։ Մինչ այդ հայտնել էին, որ Նայրոբիում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



