Թուրքիան հետախուզական արբանյակ է արձակել
INTERNATIONAL NEWSԹուրքիան արձակել է Göktürk-1 հետախուզական արբանյակը։ Այն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։
Տեսակոնֆերենցիայի ռեժիմում հեռարձակմանը հետեւում էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ «Այս արբանյակը շատ կարեւոր է մեր զինված ուժերի համար։ Այսօրվա դրությամբ սա տեխնոլոգիապես ամենազարգացած արբանյակն է։ Բարի ճանապարհ»,- ասել է նա։
Göktürk-1 արբանյակը Թուրքիայի ԶՈւ-երին ապահովելու է Երկրի մակերեսի բարձր թողունակության լուսանկարներով։ Երկրի շուրջ արբանյակի պտույտը 90 րոպե է տեւելու։ Այն Երկիր է ուղարկելու տարեկան 60 հազար լուսանկար։ Արբանյակի ստեղծման աշխատանքներին որպես կապալառուներ մասնակցել են իտալական Telespazio ու ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



