Իտալիայի նախագահը Ռենցիին խնդրեց հետաձգել պաշտոնաթողությունը
SOCIETYԻտալիայի նախագահ Սերջո Մատարելան վարչապետ Մատեո Ռենցիին խնդրել Է պաշտոնաթողությունը հետաձգել մինչեւ 2017 թվականի պետբյուջեի հաստատումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է պետության ղեկավարի դիվանատունը:
«Հանրապետության նախագահը, նկատի առնելով բյուջեի մասին օրենքի հաստատման խորհրդարանական գործընթացն ավարտելու անհրաժեշտությունը, դիմել Է Նախարարների խորհրդի նախագահին՝ այդ պարտավորության կատարման համար պաշտոնաթողությունը հետաձգելու խնդրանքով»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բյուջեի մասին օրինագիծն, ինչպես սպասվում Է, կարող Է Սենատի կողմից ընդունվել դեկտեմբերի 9-ին:
Դեկտեմբերի 5-ին ավելի վաղ Մատեո Ռենցին հայտարարել Է, որ պաշտոնաթող կլինի: Նա լիակատար պատասխանատվություն Է ստանձնել կառավարության կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների շուրջը հանրաքվեում կրած պարտության համար:



